Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

president of hrah

Հարգելի այցելու,

Բարի գալուստ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական կայք:

Կայքը հնարավորություն է ստեղծել ստանալու ընդգրկուն և լիարժեք տեղեկատվություն Հանձնաժողովի աշխատանքների, վերգետնյա հեռարձակողների գործունեությունը կարգավորող օրենսդրության, հեռուստառադիոհեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մասին:

Հայաստանի Հանրապետությունում հեռուստատեսության և ռադիոյի զարգացումը պահանջում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության և տարածման իրավունք: Հանձնաժողովն իր ամենօրյա աշխատանքով նպաստում է ոլորտի թափանցիկությանը և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքն ապահովելու համար:

Հուսով եմ, կայքում կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ: Մեր նպատակն է տեղեկատվություն տրամադրել ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Այդ ամենն ավելի տեսանելի դարձնելու նպատակով առաջիկայում կգործարկենք արդիական և ինտերակտիվ նոր կայք:

Հետևեք մեզ, եղեք տեղեկացված:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ