Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Տիգրան Հակոբյանը ընդունել է Գերմանիայի զանգվածային լրատվության ոլորտի փորձագետ Թոմաս Վիերնիին

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն այսօր՝ մայիսի 16-ին, հանդիպել են Գերմանիայի զանգվածային լրատվության և սահմանադրական իրավունքի գծով փորձագետ Թոմաս Վիերնիին, ով Հայաստան է ժամանել հայկական զանգվածային լրատվության ոլորտի օրենսդրությանը ծանոթանալու, խոսքի ազատության և բազմակարծության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու:

Պարոն Վիերնին նշել է,- <Նպատակ ունենք իրականացնել մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրական ծրագիր, որը կազմակերպելու գործընթացին ցանկանում ենք ներգրավել փորձագետներ Գերմանիայից, Եվրոպական երկրներից, ինչպես նաև Հայաստանից: Ամբողջ աշխարհում ոլորտը կարգավորող մարմինները ունեն գրեթե միևնույն խնդիրները և համոզված եմ, որ եթե համատեղ աշխատենք՝ կկարողանանք լուծել այն>:

Տիգրան Հակոբյանը ողջունելով նախաձեռնությունը մանրամասն ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, պատասխանել գերմանացի փորձագետին հետաքրքրող հարցերին, թվարկել օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում նախատեսվող փոփոխությունները:

Հանդիպման ավարտին Թոմաս Վիերնին շնորհակալություն է հայտնել ընդունելության և բազմակողմանի տեղեկատվություն տրամադրելու համար:

Հրատարակված է : 05/16/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ