Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Քննարկվել է ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյան այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրական բաժնի ներկայացուցիչներ Ալեքսանդր Շլիկին և Ալեքսեյ Գռոմովին: Հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետություն Ազգային Ժողովի 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրությունների ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, ներկա են գտնվել Հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը և իրավաբանական վարչության պետ Դավիթ Մարգարյանը:

ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները մատնանշել են, որ դիտորդական առաքելությունն արձանագրել է զգալի առաջընթաց, նկատելի է եղել հեռուստառադիոընկերությունների խմբագրական քաղաքականության ազատությունը, նրանց կողմից ընտրարշավի անկողմնակալ և բազմակողմանի լուսաբանոմը:

Տիգրան Հակոբյանը շնորհակալություն հայտնելով հնչեցված դրական գնահատականների համար, նշել է, որ նախորդ տարվա արտահերթ ընտրություններն իսկապես եղել են ազատ և արդար, ընտրողների ազատ կամքի արտահայտմամբ: Միաժամանակ նա նշել է, որ արձանագրված դրական միտումները պահպանելու համար անհրաժեշտ է  Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ:

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները, պատրաստակամություն են հայտնել հետագա համատեղ աշխատանքի, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական փոփոխությունների գործընթացում օգնելու համար:

Հրատարակված է : 05/17/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ